08.06.2013

Հոլիվուդյան աստղերի ամենագեղեցիկ երեխաների թոփ 10-ը

Աստղերի երեխաները, դուր է գալիս դա իրենց թե ոչ, ծնված օրվանից հայտնվում են հասարակության և օբյեկտիվների ուշադրության կենտրոնում: Երկրպագուներն անպայման ուզում են տեսնել փոքրիկներին: Իսկ բնության օրենքներից ելնելով, մանուկներից մի քանիսը ավելի արտահայտված դիմագծեր ու գեղեցիկ արտաքին է ունենում քան մյուսները: ArmStar.am-ը ներկայացնում է աստղային ամենագեղեցիկ երեխաների թոփ 10-ը:
1. Շիլո Նուվել Փիթթ


 Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթթի դուստրը ծնվել է 2006 թվականի մայիսին Նամիբիայում:

2. Սուրի Քրուզ
Սիրո արդյունքում ծնվում են գեղեցիկ երեխաներ, ահա և ամուր սիրո պտուղ է Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի ոչ միայն գեղեցիկ, այլև ոճային հագնված դուստրը` Սուրին
3. Վայոլետ Աֆֆլեկ
Մեծանում է նաև Բեն Աֆֆլեկի և Ջեննիֆեր Գարների շիկահեր փոքրիկը` Վայոլետը, ում շատ են սիրում պապարացցիները:
4. Նալա Օբրի
Դերասանուհի Հոլի Բերիի և մանեկեն Գաբրիել Օբրիի դուստր Նալան ևս մեծանում է մոդելային արտաքինով:
5. Ռոմեո Բեքհեմ
.
Բեքհեմների ընտանիքի այս կրտսեր ներկայացուցիչը արդեն գնում է հայտնի ծնողների ճանապարհով և արդեն նկարահանվել է Burberry բրենդի գովազդում
6. Քինգստոն Ջեյմս ՄԱկգրեգոր Ռոսդեյլ
Գվեն Ստեֆանիի և Գեվին Ռոսդեյլի որդին ստացել է այդքան երկար անուն: Փոքրիկին հաճախ կարելի է տեսնել էքստրավագանտ տեսքով, մորթիներով և լաք քսած մատներով:
7. Ֆլին Բլում
Օրլանդո Բլումի և Միրանդա Քերրի ընտանիքում մեծանում է այս չքնաղ մանուկը` Ֆլինը: Նրա առաջին նկարներից պարզ է դարձել, որ իր ժպիտով կկարողանա գերել յուրաքանչյուրին:
8. Մեյսոն Դեշ Դիզիկ
Երբ ծնվեց Քորթնի Քարդաշյանի որդին, նրա ամուսին Սքոթը վախեցավ անգամ գրկել երեխային:
9. Պրեսլի Ուոկեր
Սինդի Քրոուֆորդի և Ռենդ Հարբերի որդին օժտված է շատ նուրբ դիմագծերով, թեև շատերը կարծում են, որ տղայի արտաքինը չափազանց կանացի է:
10. Օնոր Ուորրեն
Ամենևին էլ զարմանալի չէ, որ փոքրիկ Օնորը գեղեցիկ արտաքինով է ծնվել, չէ որ նրա մայրիկը Հոլիվուդի ամենագհմայիչ դերասանուհիներից Ջեսսիկա Ալբան է: 
Այս երեխաները օժըված են գեղեցիկ արտաքինով, մշտապես հագնվում են մոդայիկ ու գրավում են հանրության ուշադրությունը, ինչը հաջող ապագայի գրավական է   :                              http://www.armstar.am/am/news/?n=1472


Комментариев нет:

Отправить комментарий