14.06.2013

Ի՞նչ պատիժ կկրի 16-ամյա տղան` 8-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

Ի՞նչ պատիժ կկրի 16-ամյա տղան` 8-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար
Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 15-ամյա տղայի կողմից 8-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու առնչությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից: 
Դատարանը որոշել է 16-ամյա Ի. Ղ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 139 հոդվածի 3-րդ մասով եւ նշանակել պատիժ ` ազատազրկման` 7  տարի ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցել նախնական կալանքի տակ գտնվելու 19 օրյա ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել 6 տարի, 11 ամիս, 11 օր ժամկետով, որը պետք է կրի ՀՀ ԱՆ ՔԿ համապատասխան հիմնարկում: Քաղհայցի հարցը համարել լուծված տուժողի օրինական ներկայացուցչի կողմից քաղհայցի պահանջ չներկայացնելու պատճառաբանությամբ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկվել է քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում, առայժմ որոշում չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 15-ամյա տղայի կողմից 8-ամյա տղայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով Կոտայքի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշանակվել էին  մի շարք փորձաքննություններ։ Ըստ մեղադրական եզրակացության`  Ի. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 8-ին ժամը 18-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղում` եկեղեցու հարեւանությամբ առկա տարածքում, օգտագործելով մանկահասակ Ռ. Գ-ի անօգնական վիճակը եւ ասելով, որ նրան գնդակի օդափուչիկ կտա, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն:
Նշենք, որ ըստ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի` սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ,  պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով: 

Комментариев нет:

Отправить комментарий