Ամերիկացի գրող և բիզնես-թրեյներ Ջուլիեն Սմիթը շատ կիրառական խորհուրդներ է տվել երիտասարդներին, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել կյանքում: Ստորև Ձեզ կներկայացնեմ Սմիթի 20 խորհուրդները.
1. Աշխարհը փորձում է քեզ բթամիտ դարձնել: Սկսած բանկային ծառայություններից, վերջացրած առողջարար դիետաներով, կա մի աքսիոմ. որքան ավելի անխելք է մարդը, այնքան ավելի շատ փող կարելի է քերթել նրանից, և ընդհանրապես՝ անխելք մարդուն կառավարելն ավելի հեշտ է, քան խելացուն: Զբաղվեք ինքնակրթությամբ այնքան, որքան հնարավոր է, որպեսզի հնարավորություն ունենաք լինել անկախ, հարուստ և երջանիկ:
2. Կուրորեն մի հավատացեք կրթական հաստատություններին: Մինչ նրանք մշակում են նոր կրթական ծրագրեր, համակարգը հնանում է, իսկ երբեմն էլ՝ փչանում: Ավելի գերադասելի է սովորել և վաստակել հարգանք առաջնորդության միջոցով, այլ ոչ թե հետևորդի կարգավիճակում:
3. Կարդացեք հնարավորինս շատ: Յուրացրեք արագ ընթերցման և շատ հիշելու տեխնիկաները և հնարավոր կլինի գրեթե ցանկացած գիրք կարդալ մեկ շաբաթվա մեջ:
4. Հնարավորինս փորձեք շփվել բոլորի հետ: Դարձեք հաղորդակցման գիտակ: Սովորեք գտնել մարդու մեջ Ձեր համար հաճելի կողմեր և կենտրոնացեք հենց այդ կողմի վրա:
5. Ժամանակ մի վատնեք համեստության վրա: Համեստությունն իրականում հավատն է առ այն, որ Ձեր էմոցիաները կարող են դառնալ որոշում կայացնելու ձեր գործընթացի որոշիչները, մինչդեռ պետք է հակառակը լինի. էմոցիաները պետք է բխեն Ձեր որոշումներից:
6. Եթե ինչ-որ մեկի հետ հարաբերություններում Ձեզ համար տհաճ բացահայտում եք անում, ապա ամենայն հավանականությամբ հենց այդ տհաճ անակնկալն էլ կլինի միակ էական կորուստը, որ կունենաք այդ անձի հետ բաժանվելուց:
7. Փորձեք հնարավորինս շատ շփվել Ձեզանից մեծ մարդկանց հետ: Մեծերի հետ շփման արժեքը կայանում է նրանում, որ ի տարբերություն Ձեր հասակակիցների, որոշում կայացնելու մեծական մեխանիզմը Ձեզ կարող է օգտակար լինել, քանի որ նրանք գիտեն մեծ հաշվով այն ամենը, ինչ Դուք գիտեք, գումարած շատ բաներ, որ դեռ պետք է իմանաք: Այլ կերպ ասած՝ կենսափորձով կարող են կիսվել:
8. Ձգտեք դեպի Ձեզանից ավելի «թույն դեմքերի» և ժամանակ անցկացրեք նրանց հետ: Դա ինքնին կարևոր է, բայց կարևոր է նաև դրա հետևանքը. դուք պետք է միշտ ձգտեք դառնալու լավագույնը Ձեր շրջապատում, այլ ոչ թե մնաք միջակ կարգավիճակում, իսկ դրա համար պետք է հետաքրքիր բաներ անեք, լինեք պատվախնդիր, արձագանքող և ընկալող:
9. Ժամանակի ընթացքում Դուք ավելի ու ավելի պահպանողական եք դառնում, և սա փաստ է: Մեզ շրջապատող մարդիկ պղպջակի պես մի տարածք են ձևավորում մեր շուրջ, որը ասես պահպանում է ստատուս քվոն այս առումով, այդ իսկ պատճառով ամենախելահեղ մտքերը պետք է իրականացնել ՀԵՆՑ ՀԻՄԱ, որովհետև հետո Դուք արդեն չափից ավել երկչոտ կլինեք դրա համար:
10. Հնարավորինս կրճատեք Ձեր ծախսերը: Դա թույլ կտա տնտեսել միջոցներ, որոնք հենց պետք կգան նույն այն խելահեղ մտահղացման իրականացման համար, որը պետք է առաջ մղի Ձեզ այս կյանքում:
11. Օբյեկտների միջոցով (հեռախոս, մեքենա, շորեր) Ձեր կարգավիճակը բարձրացնելու փոխարեն արեք դա փորձի միջոցով:
12. Եթե դուք ապրում եք կարիքի մեջ, ապա լուծեք Ձեր ֆինանսական խնդիրները: Դա կարելի է անել պլանավորման միջոցով. սկսեք Ձեր առաջիկա երկու շաբաթվա ծախսերը պլանավորելուց, այնուհետև մեկ ամսվա և այսպես այնքան ժամանակ, մինչև կարողանաք 5 տարվա պլանավորում իրականացնել:
13. Սովորեք նախագծել, որովհետև դա խելահեղ կերպով զարգացնում է Ձեր տրամաբանությունը, հիշողությունն ու երևակայությունը:
14. Հնարավորինս խուսափեք գիրանալուց երիտասարդ տարիներին: Իրականում դա հնարավոր է, որովհետև դրանում Ձեզ կօգնեն նաև Ձեր հորմոնները:
15. Սովորեք ուտելիք պատրաստել: Դա ահագին կթեթևացնի Ձեր կյանքը, իսկ սնվելը կդադարի զուտ կենցաղային նշանակություն ունենալ Ձեզ համար, ինչպես նաև թանկարժեք անհրաժեշտությունից կվերածվի էժան և հաճելի զբաղմունքի, որը նաև կտնտեսի Ձեր միջոցները:
16. Լավ քնեք: Առողջ քունն ու առողջ ուտելիքը կօգնեն Ձեզ, որ չգիրանաք, և մի խաբնվեք «ես դագաղում բոլ-բոլ կքնեմ» թեզով, որովհետև կիսաքուն վիճակում Դուք տպավորիչ չեք՝ ո՛չ արտաքնապես, ո՛չ մտավոր առումով, այնպես որ, քնի հաշվին ակտիվ գործունեությունը նպատակահարմար չէ:
17. Սկսեք օրագիր պահել, որտեղ կգրանցեք Ձեր պլանները՝ այդ կերպ թեթևացնելով Ձեր ուղեղի ծանրաբեռնվածությունը: Մի սպասեք, մինչև ինչ-որ բան ստիպված կլինեք անել, որովհետև դա ՊԵՏՔ է անել հիմա, պարզապես առաջնորդվեք Ձեր օրագրի կետերով:
18. Ձեր առջև միշտ մեծ նպատակներ դրեք և մի խուսափեք, որպեսզի պատահականությունն օգնի Ձեզ դրան հասնելում: Եթե Դուք հստակ չեք նախանշում նպատակ, ապա ինչ-որ բան այնուամենայնիվ կլինի, սակայն վստահաբար ոչ այնքան էական ու մնայուն, որքան հստակ նախանշված նպատակ ունենալու դեպքում:
19. Դարձեք մասնագետ ինչ-որ կոնկրետ ոլորտում: 5 տարի ծախսեք ինչ-որ կոնկրետ բան սովորելու վրա, ոչ թե թրև գալու, իսկ եթե ուզենաք փոխել մասնագիտությունը, ևս 5 տարի նվիրեք դրան հարկ եղած դեպքում, միայն թե ընտրեք այն, ինչ Ձերն է:
20. Մի փորձեք ուղղել մարդկանց, որովհետև դա անշնորհակալ գործ է: Փոխարենը գտեք այնպիսիններին, ովքեր «փչացած» չեն:
Комментариев нет:
Отправить комментарий