25-ամյա Յ. Գրիգորյանը Լոռիի մարզում ընկերոջ հետ, ամուսնության նպատակով, դպրոցական աղջկա է առեւանգել: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Յ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով 27-ամյա Ռ. Հարությունովի եւ ինքնությունը չպարզած անձի հետ, եւ հաստատապես իմանալով, որ Ա. Պ-ն անչափահաս է, առեւանգել է վերջինիս:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1,4 կետերով (անչափահաս առեւանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով: Իրեղեն ապացույցների թվում է Ա. Պ-ի բաճկոնը, դպրոցական պայուսակը: Յ. Գրիգորյանը կալանավորվել է, իսկ Ռ. Հարությունովը՝ ստորագրությամբ ազատ արձակվել: Գործը դատարան է ստացվել հունիսի 28-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Комментариев нет:
Отправить комментарий