Այսօր առավոտյան Մոսկվայի Բիտցևսկյան այգու մոտ չորացած սոճին ընկել է 2 տարեկան տղա երեխայի վրա և տեղում սպանել: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` երեխան առավոտյան զբոսանքի էր դուրս եկել իր տատիկի հետ: Նրանք մայթին մի պահ կանգնել են, որ տատիկը ուղղի երեխայի հագուստը, բայց հենց այդ պահին ծառն ընկել է և սպանել տղային: Վերջինս վայրկենապես մահացել է, քանի հարվածը բացել էր նրա գանգը:
Շտապօգնության բժիշկները միայն գրանցել են երեխայի մահը և փորձել հանգստացնել ծանր շոկային հիստերիայի մեջ հայտնված տատիկին:
|
Աղբյուրը` lifenews.ru
Комментариев нет:
Отправить комментарий