08.06.2013

Արմավիրում 3 ընկեր իրար հաջորդող օրերի սեռական հարաբերություն են ունեցել մինչեւ 14 տարեկան աղջնակի հետ

Արմավիրում 3 ընկեր իրար հաջորդող օրերի սեռական հարաբերություն են ունեցել մինչեւ 14 տարեկան աղջնակի հետ 
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում գտնվող քարհանքի պահակատան տնակում երեք ընկերներ իրար հաջորդող օրերի սեռական հարաբերություն են ունեցել անչափահաս աղջնակի հետ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 22-ամյա Սահակ Ս.-ի, 29-ամյա Հովհաննես Ս.-ի եւ 23-ամյա Արգիշտի Մ.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք իրար հաջորդող օրերի Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում գտնվող քարհանքի պահակատան տնակում իրենց սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով եւ օգտագործելով 14 տարին չլրացած  Գ.Ա.-ի անօգնական վիճակը, սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել են անչափահասի նկատմամբ): Սույն հոդվածը պատժվում է պատժվում են ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել հունիսի 5-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Комментариев нет:

Отправить комментарий