04.06.2013

Անջելինա Ջոլին տոնում է ծննդյան 38-րդ տարեդարձը


  Հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին իր ծննդյան նախօրեին Բրեդ Փիթի հետ ընթրել է Փարիզի շքեղ ռեստորաններից մեկում:
Ըստ Huffington Post-ի, Բրեդ Փիթի մասնակցությամբ «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի պրեմիերայից հետո զույգն ուղեւորվել է իտալական Il Vino ռեստորան: Ընթրիքից հետո Փիթն ու Ջոլին երեկոն շարունակել են Silencioso գիշերային ակումբում: Դրանից մեկ օր առաջ զույգը մասնակցել էր ժապավենի լոնդոնյան պրեմիերային, ինչի հետեւանքով Անջելինան չէր կարողացել ներկա գտնվել քաղցկեղից մահացած իր մորաքրոջ հուղարկավորությանը:
Հիշեցնենք, որ վերջերս Անջելինա Ջոլին կրծքի հեռացման վիրահատության է ենթարկվել՝ քաղցկեղի առաջացման վտանգի հավանականության պատճառով:

Комментариев нет:

Отправить комментарий