19.06.2013

Աշխարհում միլիոնատերերի կարողությունը հասել է 46 տրիլիոն դոլարի

Ողջ աշխարհի միլիոնատերերի ընդհանուր կարողությունը 2012-ին աճել է 10 տոկոսով՝ հասնելով 46.2 տրիլիոն դոլարի: Այս մասին ասվում է World Wealth 2013 զեկույցում: 2011-ին ցուցանիշը կրճատվել էր 1.7 տոկոսով՝ հասնելով 42 տրիլիոն դոլարի:

Աշխարհում միլիոնատերերի թիվը աճել է 9.2 տոկոսով՝ հասնելով 1 միլիոն մարդու: Հարուստների թվով առաջին հորիզոնականում Հյուսիսային Ամերիկան է, որը երկրորդ տեղն է մղել նախորդ տարվա առաջատար Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին:

2012-ին Հյուսիսային Ամերիկայում միլիոնատերերի թիվը մեծացել է 11.5 տոկոսով՝ հասնելով 3.73 միլիոն մարդու, մինչդեռ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ցուցանիշն աճել է 9.4 տոկոսով՝ հասնելով 3.68 միլիոնի:

Հյուսիսային Ամերիկան առաջատար է նաև դրամական արտահայտմամբ: Այդ տարածաշրջանում միլիոնատերերի կարողության ընդհանուր ծավալը կազմել է 12.7 մլն դոլար: Մրցակից տարածաշրջանում ցուցանիշը հասել է 12 տրիլիոն դոլարի:

Միլիոնատերերի թվաքանակով առաջատար երկրներն են ԱՄՆ-ը (3.7 մլն հարուստ), Ճապոնիան (1.9 մլն) և Գերմանիան (1 մլն):         
http://www.1in.am/arm/world_event_192724.html

Նշենք, որ զեկույցը պատրաստում են ֆրանսիական 
Capgemini խորհրդատվական ընկերությունն ու RBC Wealth Management-ը, որը Royal Bank of Canada-ի մասնաճյուղն է:

Комментариев нет:

Отправить комментарий