Հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել կալանավոր Վլադիսլավ Եդիգարովը, ով ի նշան բողոքի՝ մահճակալի համար որպես ցանց հանդիսացող երկաթից 50-ից ավելի դետալներ է կուլ տվել:
Հունիսի 26-ին նրան վիրահատել են և ստամոքսից դուրս են բերել ողջ երկաթները: ՔԿՀ-ից հայտնել են, որ կալանավորները հիմնականում բողոքում են հիմնարկի պետ Արտյոմ Մխոյանի անմարդկային վերաբերմունքից, ում կալանավայրում արդեն անուն են «կպցրել»՝ «Կապուտ Միրուք»՝ Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի չար ու դաժան հերոսի անունով: Ի դեպ, բանտի պետը երեկ է իմացել այդ ամենի մասին և հրահանգել է, որ «թո՛ղ սոդայաջուր խմեցնեն կալանավորին, ինչից հետո սրտխառնոց կառաջանա, և կուլ տված երկաթները փսխման միջոցով դուրս կգան»: Եվ միայն այսօր, երբ կալանավորի վիճակը վատացել է, բանտապետի մոտ գութ է առաջացել և վերադասի հետ քննարկելով իրավիճակը՝ կալանավորին, ով ի դեպ Բաքվի փախստականներց է, տեղափոխել են հիվանդանոց:
Комментариев нет:
Отправить комментарий