«Սառույցը հալեցնելու համար հրավիրիր նրան միանալ քեզ ու ընկերներիդ այնպիսի մի վայրում, որտեղ նա իրեն հարմարավետ կզգա, օրինակ՝ ֆուտբոլ դիտելու,- խորհուրդ է տալիս Բերգերը: - Երբ տղամարդիկ գտնվում են իրենց հոգեհարազատ միջավայրում, մտերմանալն ինքնաբերաբար ստացվում է»:
Նա ավելի շուտ սովամահ կլինի, քան որևէ բան կպատրաստի
Նա գնահատում է քո խոհարարական հմտությունները, սակայն նույն հաճույքով ուտում է նաև սառը խորտիկներ: Փաստորեն, նրան խոհարարության դրդելու պատճառներն այնքան էլ համոզիչ չեն, բացի այդ, նրա մոտ կա ինքնավստահության պակաս: Տղամարդիկ, առհասարակ, վախ ունեն խոհանոցի հանդեպ: Սկսիր փոքր քայլերից. խնդրիր նրան մթերք գնել: Եթե բերել է պանրի ոչ այն տեսակը, որն ուզել էիր, պատմություն մի՛ սարքիր դրանից: Հակառակ պարագայում նա այլևս երբեք կաթնամթերքի բաժնին մոտ չի գնա (կատակում ենք... բայց արժե նրբանկատ լինել): Հենց սննդամթերք ընտրելու փուլը հաղթահարի, խնդրիր նրան օգնել քեզ ուտելիք պատրաստելիս: Եվ չմոռանաս ասել, որ նա խոհարարական մեծ երևակայություն ունի, և որ դեմ չէիր լինի փորձել նրա պատրաստած ուտեստը:
Աղբյուր՝
http://Cosmo.am
Комментариев нет:
Отправить комментарий