Չինացի 66-ամյա տղամարդը որովայնի ցավերի գանգատով դիմել է բժիշկներին: Եվ բժիշկները պարզել են անհավատալին՝ «տղամարդը» ունի ձվարանների կիստա, ու ընդհանրապես, նա տղամարդ չէ, այլ՝ կին: Նա տառապում էր երկու հազվադեպ գենետիկ հիվանդություններով: Ամբողջ բժշկական պատմության մեջ եղել է այդպիսի 6 դեպք, երբ այդ երկու հիվանդությունները հանդիպել են մեկ մարդու մեջ:
Առաջին հիվանդությունը Թերների համախտանիշն է, երբ աղջիկ երեխայի սաղմը քրոմոսոմային անոմալիայի արդյունքում ստանում է ոչ թե երկու, այլ՝ մեկ քրոմոսոմ: Այս հիվանդությամբ տառապող կանայք երեխա չեն ունենում:
Երկրորդ հիվանդությունը վերիկամային հիպերպլազիան է, որը տղամարդկանց մոտ առաջ է բերում արական հորմոնների գերարտադրություն:
Չինացին մեծացել էր մանկատանը և երբեք բժշկական հետազոտությունների չէր ենթարկվել:
|
Комментариев нет:
Отправить комментарий