Պաշտոնական վիճակագրության համաձայն` ընթացիկ տարվա հունվար- ապրիլին Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 733 պատահար, ինչը 18%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Նշված ժամանակահատվածում ՃՏՊ հետեւանքով զոհվել է 74, վիրավորվել 1045 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ աճը համապատասխանաբար կազմում է 10,4% եւ 19,2%:
Նշենք, որ 2001-2012թթ. Հայաստան է ներկրվել ավելի քան 271 հազ. ավտոմեքենա, որոնց մեծ մասն օգտագործված է եղել: Սակայն, ինչպես ենթադրվում է, ՃՏՊ-ների հիմնական պատճառը երթեւեկության կանոնների խախտումն է, մասնավորապես` արագության գերազանցումը, ոչ թե մեքենաների տեխնիկական վիճակը:
Комментариев нет:
Отправить комментарий