Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել անչափահասին առևանգելու մի գործ, որը ըստ էության կատարվել է պարտքերը վերադարձնելու դրդապատճառով: Ընկերուհին՝ ընկերուհու 9-ամյա աղջնակին առևանգել է կուտակած պարտքերը ստանալու նպատակով:
Ըստ մեղադրանքի 27-ամյա Քրիստինե Գալստյան իր ընկերուհուց Հրազդան քաղաքի բնակիչ Սահականուշ Կարապետյանից նախկինում կուտակած պարտքերը ստանալու նպատակով, 2013թ-ի մայիսի 2-ին' ժամը 11:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104 շենքի մոտից բացահայտ առևանգել է վերջինիս' անչափահաս, 9-ամյա դստերը:
Ք. Գալստյանը աղջնակին առևանգելուց հետո տարել է իր տուն և պահել այնտեղ, որտեղ էլ երեխան հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Քրիստինե Գալստյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ի դեպ նշենք, որ համապատասխան հոդվածը նախատեսում է ազատազրկում' չորսից ութ տարի ժամկետով: http://topnews.mediamall.am/?id=34217
Комментариев нет:
Отправить комментарий