28.06.2013

Կարտոֆիլ եւ սպիտակ հաց ուտել չի կարելի

Կարտոֆիլ եւ սպիտակ հաց ուտել չի կարելի
Սպիտակ հացն ու կարտոֆիլը մարդու ուղեղում քաղցի սպազմային զգացողություն են առաջացնում եւ ազդում այն հատվածների վրա, որոնք կախվածություն են առաջ բերում: Նման եզրահանգման են եկել Բոստոնի մանկական հիվանդանոցի հետազոտողները: Այս բացահատումը բացատրում է, թե ինչու է մարդկանց համար այդպես դժվար հրաժարվել հացից եւ կարտոֆիլից:
Նշվում է, որ բացահայտումը կարող է գործնական նշնակություն ունենալ եւ օգնել ճարպակալումից տառապող մարդկանց. դրա համար պարզապես անհրաժեշտ կլինի սննդակարգից որոշ տեսակի սնունդ բացառել, գրում է  «Medikforum.ru»-ն:
«Եթե մենք սննադակարգում սահմանափակենք բարձր գլիկեմիական ինդեքսով ածխաջրերը, ինչպեսիք պարունակում են սպիտակ հացն ու կարտոֆիլը,  ապա կօգնենք հաղթահարել որկրամոլությունը»,-հայտարարել է հետազոտության հեղինակ Դեյվիդ Լյուդվիգը: Հետազոտությունը հրապարակվել է «American Journal of Clinical Nutrition» ամսագրում:

Комментариев нет:

Отправить комментарий