08.06.2013

«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը հրաժարվել է անպարկեշտ լողազգեստներից (ֆոտո)

«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը հրաժարվել է անպարկեշտ լողազգեստներից
«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը, որը այս տարվա սեպտեմբերի 28-ին կկայանա ինդոնեզիական Բալի կղզում, որոշել է հրաժարվել մրցույթի լողազգեստներով հատվածից: Կազմակերպիչները դիմել են այս քայլին, որ խուսափեն երկրի հավատացյալ մահմեդականների հետ հնարավոր բախումներից:
Ավելի վաղ երկրի իսլամական խորհրդի ներկայացուցիչները ընդդիմացել էն երկրում գեղեցկության մրցույթի անցկացմանը: Պատճառն այն է, որ Ինդոնեզիան աշխարհի ամենամահմեդականաբնակ երկիրն է, որտեղ բնակչության 90 տոկոսը մոլեռանդ մահմեդական է: Բողոքողները պատճառաբանել են, որ բեմում երիտասարդ աղջիկների կիսամերկ տեսքը վատ կանդրադառնա իրենց դեռահաս աղջիկների դաստիարակության վրա:
Մրցույթի կազմակերպիչները հայտարարել էին, որ իրենք հարգում են բոլոր երկրների կրոններն ու սովորույթները և չէին ցանկանա վիրավորել որևէ ազգային ավանդույթ:
Այս տարվա գեղեցկության մրցույթին կմասնակցեն 137 աղջիկներ, որոնք կմրցեն հիմնականում իրենց տաղանդների ցուցադրությամբ:
Առաջին գեղեցկության մրցույթը, որն անց է կացվել Լոնդոնում 1951թ. ապրիլի 15-ին
Առաջին գեղեցկության մրցույթը, որն անց է կացվել Լոնդոնում 1951թ. ապրիլի 15-ին

Комментариев нет:

Отправить комментарий