05.06.2013

Հայրը մոռացել էր որդուն ավտոմեքենայի մեջ, փոքրիկը մահացել է

 Հայրը մոռացել էր որդուն ավտոմեքենայի մեջ, փոքրիկը մահացել է
Իտալական Պյաչենցա քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. հայրը մոռացել էր երեքամյա որդուն ավտոմեքենայի մեջ, իսկ երբ երեխային հայտնաբերել են, բժիշկները չեն կարողացել նրան ոչնչով օգնել` երեխան մահացել է բժիշկների ձեռքերին, այդպես էլ գիտակցության չգալով:

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, մահվան պատճառը ավտոմեքենայի սրահի բարձր ջերմաստիճանն է` երեխան մնացել է սրահում ամբողջ օրը, հունիսյան արևի տակ: Հոր հարցաքննության ժամանակ պարզվել է, որ 39-ամյա Անդրեա Ալբանեզեն, ով աշխատում է խոհարար տեղի ռեստորաններից մեկում, պետք է երեխային տաներ մանկապարտեզ ու գնար գործի: Սակայն մոռանում է, ավտոմեքենայի մեջ թողնում քնած որդուն և գնում աշխատանքի:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий