Ասկերանի զորամասում խելագարության հասած զինծառայող Հովհաննես Վարդանյանը, որի մասին ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, այժմ բուժման կարիք ունի: «Facebook» սոցիալական ցանցում նրան օգնելու համար էջ է բացվել, որտեղ նշվում է նաև Հովհաննեսի հայրիկի` Վարդան Վարդանյանի անունով բացված հաշվեհամարը, որտեղ կարող են փոխանցումներ կատարվել.ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ`
2474300498710020 (AMD)
2474300498710010 (USD)
(Վարդան Վարդանյան)
Ասկերանի զորամասում Հովհաննես Վարդանյանը ծառայել է մեկ տարի երկու ամիս, որից ութ ամիսն անցկացրել է դիրքերում: Ծառայության 14-րդ ամսին Վարդան Վարդանյանին հեռախոսով տեղեկացնում են, որ նրա որդին հոգեբուժարանում է:
Վարդան Վարդանյանը Panorama.am-ին ասել էր, որ իրենք սոցիալապես ծանր վիճակում են ապրում, իսկ պաշտպանության նախարարությունն էլ իրենց չի օգնել. Միայն թոշակ են նշանակել, և այժմ երիտասարդ Հովհաննեսը թոշակ է ստանում: Պարոն Վարդանյանը նաև ասել էր, որ դիմել է պաշտպանության նախարարությանը և ստացել գրություն, որով տեղեկացվում է հետևյալը. «Եթե պաշտպանության նախարարության ֆոնդում լրացուցիչ գումար լինի, մենք Ձեզ կարող ենք օգնել 10 հազար դրամով»:
Հովհաննեսին Նորքի հոգեբուժարանում երկար չեն պահել, անմիջապես տարել են տուն: «Մնար ընդեղ, ավելի կխելագարվեր», -ասել էր հայրը: Այժմ, հոր խոսքով, տղային տաս օրը մեկ բուժման են տանում հոգեբույժ Բակունցի մոտ ու հույս ունեն լավ կլինի: «Երեխուն տաս օրը մեկ տանում-բերում ենք Բակունցի մոտ, ասում են բուժվելը ժամանակի խնդիր է, տեսնենք: Առանց փող-առանց բան մարդը ասեց կանի», -հավելել էր Վարդան Վարդանյանը: Սակայն նրա խոսքով, բժիշկներն ասել են, որ լավ կլինի տղայի բուժումը արտասահմանում շարունակել՝ ԱՄՆ-ում կամ Գերմանիայում, մինչդեռ իրենց բազմանդամ ընտանիքն ապրում է իր ստացած 80 հազար դրամ աշխատավարձով:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ զինվորին խելագարության հասցնելու դեպքի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քր.Օր.-ի 375 հոդվածի հատկանիշներով` «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»: Սակայն ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը Panorama.am-ին ասել էր, որ քրեական գործը կարճվել է` հանցադեպի բացակայության հիմքով:
Комментариев нет:
Отправить комментарий