20.06.2013

Կարապի լճի մոտ տեղի կունենա «Խոստումը, խոստում է» ակցիան

Կարապի լճի մոտ տեղի կունենա «Խոստումը, խոստում է» ակցիան
Երեւանում, հունիսի 25-ին ժամը 19:00-ին, Կարապի լճի մոտ տեղի կունենա «Խոստումը, խոստում է» ակցիան, որն անցկացվելու է Կանանց իրավունքների կենտրոնին կից գործող «Տղամարդիկ ընդդեմ կանանց դեմ բռնության» ցանցի անդամների հետ համատեղ:
Ակցիայի ընթացքում պատրաստվելու են ԱՅՈ եւ ՈՉ տարբերակներով քվեաթերթիկներ` հետեւյալ հարցադրումով. «Խոստանու՞մ եք ԴՈՒՔ այլեւս բռնություն չկիրառել կանանց նկատմամբ», որոնց միջոցով անցորդ տղամարդիկ հնարավորություն են ունենալու խոստանալու, որ իրենք զերծ են մնալու կանանց եւ երեխաների հանդեպ կիրառվող ցանկացած տիպի բռնություն կիրառելուց:
Ակցիան նախատեսում է նաեւ մի շարք այլ գործառույթներ:

Комментариев нет:

Отправить комментарий