Այդ ձևով պարզապես հետաքրքիր չէ: Սակայն, ավելի հետաքրքիր է կանացի գաղտնիքների միջոցով, որոնք տղամարդու մոտ կառաջացնեն անդիմադրելի ցանկություն վազել ձեր հետևից իրենց իսկ ցանկությամբ: Իսկ դուք հաճույք կստանաք իրավիճակից: Եվ միգուցե ամեն ինչ ավարտվի գեղեցիկ սիրավեպով, հնարավոր է նաև՝ ամուսնությամբ: Որպեսզի տղամարդը տեսնի հենց ձեր անահատկանությունն ամբողջ իգական սեռի ներկայացուցիչների մեջ, պարզապես հմայիչ, խնամված և շփման մեջ հաճելի լինելը բավականի չէ: Այդպիսի կանայք շատ են, սակայն դու յուրօրինակ ես: Իսկ ինչպե՞ս ցույյ տալ տղամարդուն քո յուրօրինակ լինելը:
- Խոսիր նրա հետ: Խոսակցության թեմաները կարող են շատ տարբեր լինել: Սակայն աշխատիր խոսել այն ամենի շուրջ, ինչը հետաքրքրում է քեզ:
- Պահը որսա, երբ նա զբաղված չէ և չի շտապում: Լավ կլինի, եթե շրջակայքում ավելորդ մարդիկ չլինեն՝ հատկապես ծանոթներ, որպեսզի նա քեզնից բացի ոչ ոքի հետ չշփվի:
- Իհարկե շատ լավ կլինի, եթե ձեր նախասիրությունները համընկնեն: Այնպես որ, նախորոք իմացիր, թե ինչով է տվյալ տղամարդը հատկապես հետաքրքրված և ինչ նախասիրություններ ունի:
- Ամենակարևորն այն է, որ դու վստահեցնես նրան, որ իրենից բացի ոչ ոք քեզ այդպես չի հասկանում: Չէ որ տղամարդիկ շատ են սիրում լինել անփոխարինելի: Դա առաջին քայլն է, որը կստիպի նրան վազել քո հետևից:
- Թույլ մի տուր, որպեսզի նա շատ ժամանակ անցկացնի քո կողքին: Լավ կլինի զրույցը տևի 15-20 րոպե և ոչ ավել:
- Մի վախեցիր տարբեր լինելուց:
- Չպետք է մոռանալ հայացքի և իհարկե հմայիչ ժպիտի մասին:
- Եվ, իհարկե, որպեսզի քո ընտրյալը վազի քո հետևից, դու պետք է անպայման ցույց տաս, որ քո սիրտը միանգամայն կարող է գերվել նրանով: Եվ վստահ եղիր, որ այս ճանապարհով անպայման կհասնես քո նպատակին: Չէ որ տղամարդը, որին դու ընտրել ես, ամեն ինչ անում է քեզ հետ մտերմանալու համար ...
http://www.xnet.am/read/19449/2927/
http://www.xnet.am/read/19449/2927/
Комментариев нет:
Отправить комментарий