08.06.2013

Վանաձորի քաղաքապետարանը բնակարան կնվիրի զոհված կուրսանտի ընտանիքին

   Վանաձորի համայքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա 2013 թվականի հունիսի 11-ին , ժամը 10.00-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում: Օրակարգում ընդգրկված է 14 հարց: Այս նիստի օրակարգում է ընդգրկված նաև Հասմիկ Արարատի Նիկողոսյանին բնակարան նվիրելու  մասին հարցը: Հիշեցնենք, որ հարցը վերաբերում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ , 2013 թվականի հունիսի 1-ին հրազենային վիրավորումի հետևանքով մահացած Սիփան Գագիկի Մովսիսյանի ընտանիքին: Մովսիսյանների բազմանդամ ընտանիքը ներկայումս  ապրում է տնակում:
Ավագանու նիստում ընդգրկված օրակարգային մնացյալ հարցերին կարելի է ծանոթանալ www.vanadzor.am  կայքի Հայտարարություներ բաժնում:

Комментариев нет:

Отправить комментарий