Հունիսի 1-ին` ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986թ. ծնված Ցողիկ Այվազյանը:
Սակայն հետագայում ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել էր, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում բնակարանում խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ Ցողիկ Այվազյանին խեղդամահ է արել ամուսինը` 1976թ. ծնված Արտյոմ Ղազարյանը:
Սպանության փաստի առթիվ ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Արտյոմ Ղազարյանը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն: |
Комментариев нет:
Отправить комментарий