Եթե Ձեր դեպքը ավելի շատ առաջինն է, ահա մի քանի խորհուրդ «արդյունավետ վրեժի» համար:
1. Սոցցանցում մի այնպիսի բան գրեք, որ նա ենթադրի, թե Ձեր կյանքում արդեն ինչ-որ մեկը կա, օրինակ՝ «Շնորհակալ եմ հինալի երեկոյի ու անկրկնելի ծաղկեփնջի համար», և ոչինչ, որ նախորդ երեկոն անցկացրել եք ընկերուհիների հետ:
2. Հանդիպեք նրա ընկերների հետ: Խոսքը զուտ ընկերական հանդիպման մասին է, օրինակ՝ խնդրեք նրա լավագույն ընկերոջը օգնել Ձեզ գլուխ հանել համակարգչային որևէ ծրագրից: Նրա հետ ուրախ եղեք ու հյուրընկալ, բայց, որ ամենակարևորն է, բառ անգամ մի խոսեք նախկին «սիրելիի» մասին: Հավատացեք' երիտասարդը կպատմի իր ընկերոջը, թե որքան երջանիկ եք առանց նրա:
3. Նրա աշխատավայր մի տորթ ուղարկեք երկու տղամարդկանց շոկոլադե արձանիկներով և նմանատիպ գրառմամբ. « «Երկնագույն լուսին» սեքս-խանութի մշտական հաճախորդի համար: Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք»: Նրա գործընկերները շատ կզարմանան:
4. Ձեր տանն անշուշտ մնացել է նախկինի իրերից մի քանիսը: Եթե թողել է, ուրեմն անպետք են: Կազմակերպեք տոնավաճառ, օրինակ՝ սոցցանցում մի հայտարարություն գրեք, որ վաճառում եք տղամարդու վերնաշապիկ, ձեռնոց (մանրամասն նկարագրությամբ) շատ էժան գներով:
5. Ծանոթությունների որևէ կայքում հայտարարություն տեղադրեք. «Անչափ զբաղված տղամարդ եմ, ցանկանում եմ ծանոթանալ մի հիասքանչ աղջնակի հետ, խնդրում եմ զանգահարել»: Չմոռանաք գրել նրա հեռախոսահամարը:
6. Եթե բաժանվելուց հետո կապը դեռ այնքան է պահպանվում, որ Դուք կարող եք հայտնվել նրա մեքենայի ներսում, ապա դա հիանալի առիթ է զվարճանալու: Նրա մեքենայի հետևի նստարանների տակ հում ձու դրեք: Շատ շուտով այդ ձուն զզվելի հոտով կլցնի նրա սիրելի ավտոմեքենան: