Յուրաքանչյուրը սխալվելու իրավունք ունի: Իսկ հոլիվուդյան աստղերը նախընտրում են մի քանի տասնյակ սխալներ անել միանգամից: Նրանք ամեն ինչի պատրաստ են հանուն երիտասարդության և գեղեցկության: Համենայնդեպս, նրանց այդպես թվում է: Արդյունքում, նրանք իրենք չեն հիշում, թե ինչպիսի տեսք են ունեցել 10-15 տարի առաջ և դա հնարավոր է վերականգնել միայն հին նկարների միջոցով:
Պամելա Անդերսոնը հայտնի է կրծքի մեծացման իր մի քանի վիրահատություններով: Սակայն դրանց այժմ ավելացել է նաև դեմքի վիրահատությունը: Ջոսելին Ուայլդենշտեյնը ստացել է «կին-կատու» անվանումն այն բանից հետո, երբ 4մլն դոլար է վճարել տասնյակ վիրահատությունների համար: Հիմա նա հրեշ է հիշեցնում:
Ոչ միայն կանայք են հայտնի պլաստիկ վիրահատությունների նկատմամբ իրենց սիրով: Միկկի Ռուրքը խոստովանել է, որ ինքը ևս ենթարկվել է դեմքի վերականգնման՝ բռնցքամարտիկի կարերիայի ընթացքում ստացած վնասվածքներից հետո: Իսկ 90-ական թթ ռոք-աստղ Աքսել Ռոուզը ամբողջությամբ անճանաչելի է դարձել և դժվար թե կարողանա հավակնել սեքս-խորհրդանիշի տիտղոսին: «Կեղտոտ պարերի» դերասանուհին որոշել է ուղղել իր չափից ավել մեծ քիթը: Արդյունքում շատ է զղջում՝ նրան հիմա ոչ ոք չի ճանաչում և նկարահանումների չի հրավիրում: Թվին Փիքսի աստղ Լառա Ֆլին Բոյլը որոշել է ժամանակը հետ տալ և վերադարձնել երբեմնի գեղեցկությունը: Արդյունքում, նրա դեմքը սարսափելի դիմակ է հիշեցնում:
Ամերիկյան հաղորդավարուհի Ջոան Ռիվերսը երբեք չի թաքցրել իր սերը պլաստիկ վիրաբուժության նկատմամբ: 79 տարվա ընթացքում նա պառկել է վիրաբույժի սեղանին 739 անգամ: Մելանի Գրիֆիտը չի ընդունում, որ պլաստիկ վիրահատության է ենթարկվել, սակայն հին լուսանկարների հետ համեմատությունը փորձությանը չի դիմացել, իսկ դերասանուհին ծաղրի է ենթարկվել սոցիալական ցանցերում: Քորթնի Լավը ևս զղջում է շուրթերը մեծացնելու և քիթն ուղղելու համար: Իսկ մեծն ու սարսափելի Օզիի կինը՝ Շարոն Օսբորնը, նույնիսկ ընդունել է, որ իր մարմնի վրա այնպիսի հատված չկա, որը պլաստիկ վիրահատության ենթարկված չլինի:

Комментариев нет:
Отправить комментарий