Մեկ ամիս է փորձում եմ ծրագրել երազածս ամառային հանգիստը ու մեկ ամսվա ընթացքում հասկացա, որ այդ գործընթացի վրա ավելի շատ ջանք, եռանդ ու նյարդ եմ քայքայել, քան անցած մեկ տարվա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի հետևանքով: Պարզվեց, որ մարդ միշտ չէ, որ կարողանում է իրագործել այն, ինչի մասին երազում է և պատճառը ամենևին էլ ֆինանսը չէ, այլ այն, որ ինչ-որ մարդիկ քո փոխարեն որոշում են կայացնում` կարո՞ղ ես մեկնել այս կամ այն երկիր, թե ոչ:
Խոսքս, բնականաբար, դեսպանությունների մասին է, որոնց դռները այս ամիսներին փակվում են եվրոպական տուրնեի մասին երազող քաղաքացիներիս առջև... եթե, իհարկե, տուր-օպերատորների միջոցով չեք պատրաստվում մեկնել հանգստի, որոնց մեծ մասը կարողանում է «հրաշքով» վիզայի խնդիրը լուծել: Բայց սա լրիվ այլ թեմա է…
Եվ այսպես, ի՞նչ են առաջարկում տուրիստական գործակալությունները իմ նմաններին, որոնք, ա` ժամանակ չունեն, ինչի պատճառով էլ չեն կարող հույսները դնել, որ դեսպանատուն մտնելու արդյունքում բաղձալի OK ի վերջո կստանան, բ` ուզում են դուրս մնալ ստանդարտ Վրաստան-Թուրքիա-Եգիպտոս հարմարված-սիրված ուղղություններից, գ` ուզում են գնալ եվրոպական երկիր, բայց չգիտեն ինչպես անեն դա առանց ավելորդ գլխացավանքի: Սկսեմ վերջից:
Առաջին տարբերակը, որ առաջարկում են այսօր տուրիստական գործակալությունները, Մալթան է: Դե, ինքը Եվրոպայի տարածքում է, շենգեն գոտում, ճիշտ է փոքր է տարածքով, բայց պատմություն էլ ունի, կապույտ ծով ու երկինք էլ հետը: Էլ ի՞նչ է պետք լիարժեք հանգիստը վայելելու համար, ճիշտ է` վիզա: Գործակալություններից շատերը, որ այս ուղղությունն առաջարկում են ՀՀ քաղաքացիներիս, աջակցում են վիզա ստանալու գործում` Մալթայի դեսպանությունը Մոսկվայում է, այսինքն ամեն մեկը չի կարող գնալ հասնել Մոսկվա միայն վիզա ստանալու համար, այդ իսկ պատճառով գործընթացը մասամբ հեշտացվել է` գործակալները հավելյալ գումարով առաջարկում են վիզայի ստացում առանց ներկայության (հավելյալ գումարը շուրջ 120-130 եվրո է, նայած որ գործակալության հետ գործ ունեք, ինչպես նաև ժամկետները): Սա, իհարկե, ձեզ չի ազատի շենգեն փաթեթի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի հավաքել-թարգմանել-պատրաստել գործընթացից, բայց, անշուշտ, լավ տարբերակ է: Լավ նաև այն իմաստով, որ հիմնականում պատասխանը Մոսկվայից գալիս է դրական և մնում է միայն հավաքել ճամպրուկները:
Մյուս, այսպես ասած, նորույթը հայերիս համար առաջարկում է չքնաղ բնություն ունեցող Մոնտենեգրոն, որ գրկաբաց սպասում է ` այստեղ մեկնելու համար անհրաժեշտ է միայն ցանկություն (բոլոր տարբերակներում առաջին նախապայմանը, իհարկե, ֆինանսն է, հետո նոր մնացածը): Ադրիատիկ ծովի ափին գտնվող այս գեղեցկուհի –պետությունը ՀՀ քաղաքացիների համար հատուկ առանց վիզայի ռեժիմ է սահմանել, ինչը շատերի համար ուղղակի փրկություն է` ժամանակ չկա, արձակուրդը հեսա-հեսա վրա է հասնելու, վիզայի համար անհրաժեշտ թղթաբանությունից էլ ուղղակի ազատվում ես: Ինչպես ասում են` միայն գնա ու վայելի..... Առավել ևս, որ չարթերային թռիչքն էլ ապահովում են` 3 ժամ 20 րոպե հետո հայտնվում ես եվրոպական երկրում, որի համար ոչ մի դեսպանատան դռների առջև չես նյարդայնացել: Եվ որքան հասկացանք տուրիստական գործակալությունում` այս տարի հայեր Մոնտենեգրոյի ծովափնյա հանգստավայրերում ավելի շատ կլինի, քան թուրքական հանգստավայրերում: Խնդիրը ոչ այնքան գնային քաղաքականությունն է, քանի որ Թուրքիայի հանգստավայրերը դեռ շարունակում են համարվել բավականին մատչելի (իհարկե ոչ այնքան, որքան Եգիպտոսում), այլ նրանում, որ երկրում առկա լարված իրավիճակը չէր կարող չազդել հանգստանալու մասին երազողների տրամադրության վրա և տուրիստական գործակալությունները այս ուղղությամբ մեկնողներ ցանկացողների անկում են արձանագրում:
.... Բայց կարևորը ես հասկացա, թե ինչու են հայերը մեկնում հանգստանալու Թուրքիա` վիզա պետք չի, նյարդերը չեն քայքայվում, ծովն էլ, ինչպես ամենուրեք, նույն կապույտն է ու տաք:

Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий