Հրանտ Դինքի գործով մեղադրյալ Էրսին Յոլջուն ձերբակալվեց և ուղարկվեց Տրապիզոնի բանտ
Թուրքական CNN Turk-ի փոխանցմամբ Թուրքիայի վճռաբեկ դատարանի վճռով Տրապիզոնում ձերբակալվել է «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալ Էրսին Յոլջուն: Ավելի վաղ դատարանի վճռով Դինքի սպանության մասնակից Յոլջուն դատապարտվել էր 12 տարի և 6 ամիս ազատազրկման, սակայն մինչ օրս ազատության մեջ էր գտնվում: Տրապիզոնի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Յոլջուն ձերբակալվել է և ուղեկցվել Տրապիզոնի բանտ այն բանից հետո, երբ Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանի արձակած վճռիռը հաստատվեց Թուրքիայի վճռաբեկ դատարանի կողմից: http://shamshyan.com/arm/2013-06-19-Dink-Yolju.html
Комментариев нет:
Отправить комментарий