03.06.2013

Երիցուկով դիմակ դեմքի համար

Երիցուկով դիմակ դեմքի համար
Երիցուկը միշտ հայտնի է եղել իր հակաբորբոքային և հանգստացնող հատկությամբ:
     
     Սնուցող դիմակ
2 թեյի գդալ երիցուկը լցնել 200 մլ. եռացրած ջրի մեջ և թողնել 15-20 րոպե, այնուհետև ավելացնել 2 ճաշի գդալ բուսական յուղ: Ստացված զանգվածը բամբակով քսել դեմքին և պահել 20-25 րոպե: Լվանալ սառը ջրով և դեմքին քսել սնուցող քսուք: Դիմակը օգտագործել շաբաթվը 1-2 անգամ:
Սնուցող դիմակ յուղոտ մաշկի համար
2 ճաշի գդալ երիցուկը լցնել 200 մլ. եռացրած ջրի մեջ և թողնել 20-30 րոպե: Նախապես հարել ձվի սպիտակուցը, ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Քսել դեմքին և թողնել 20-25 րոպե, լվանալ սառը ջրով: 7-10 օրվա մեջ կրկնել մեկ անգամ:
Երիցուկով դիմակ ծերացող մաշկի համար
Մեկ բաժակ թունդ երիցուկի թուրմին ավելացնել 1 ճաշի գդալ կտավատի փոշի և խառնել այնքան, որ դառնա միատարր զանգված: Դիմակը քսել դեմքին և թողնել 10-15 րոպե, այնուհետև բամբակը թրջել երիցուկի եփուկի մեջ և մաքրել դեմքը: Դիմակն օգտագործելուց հետո ցանկալի է մոտ մեկ ժամ դուրս չգալ տնից: Կարելի է կրկնել 10-14 օրը մեկ:

Комментариев нет:

Отправить комментарий