28.06.2013

Հնդկաստանում արգելել են անալգինի օգտագործումը

Հնդկաստանում արգելել են անալգինի օգտագործումը
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը երկրում արգելել է անալգին դեղահաբի, մետամիզոլ պարունակող մյուս պրեպարատների, ինչպես նաեւ բավականին տարածված  հակադիաբետիկ պիոգլիտազոն եւ «Դեանկսիտ» հակադեպրեսիվ միջոցների արտադրությունն ու վաճառքը: Պատճառն առողջության համար ռիսկերն են, որոնք ասոցացվում են այդ դեղամիջոցների օգտագործման հետ, հաղորդում է «The Times of India»-ն:
Նշվում է, որ վերջին տասնամյակի ընթացքում մետամիզոլի եւ մետամիզոլ պարունակող մյուս պրեպարատների` «Բարալգինի», «Պենտալգինի», «Սպազգինի» եւ այլնի օգտագործումն արգելվել է Շվեդիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ մի շարք այլ երկրներում այն հիմնավորմամբ, որ դրանց օգտագործումը կարող է կյանքի համար վտանգավոր պաթոլոգիական իրավիճակ ստեղծել, որը բնութագրվում է արյան  մեջ նեյտրոֆիլային գնդիկների նվազմամբ:

Комментариев нет:

Отправить комментарий