28.06.2013

Բաքվում հայուհու քայքայված դիակ է հայտնաբերվել

Բաքվում հայուհու քայքայված դիակ է հայտնաբերվելԲաքվում հայուհու քայքայված դիակ է հայտնաբերվել: Բնակարանից տհաճ հոտի մասին ահազանգել են շենքի բնակիչները:
Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով ոստիկանության Սարուխանի շրջանային վարչությունը, հունիսի 28-ին, Յուսիֆ Էյվազովի փողոցի շենքերից մեկի բնակիչները ոստիկանությանը հայտնել են, որ բնակարաններից մեկից տհաճ հոտ է գալիս: Ոստիկանության աշխատակիցները բացել են բնակարանի դուռը եւ այնտեղ կնոջ քայքայված դիակ հայտնաբերել:
Հետաքննության ընթացքում պարզվել է նրա ինքնությունը: Մահացածը 79-ամյա Բաղդասարովա Ռոզա Բայյկովնան է: Ենթադրվում է, որ նա մահացել է 15 օր առաջ: http://news.am/arm/news/160258.html 

Комментариев нет:

Отправить комментарий