Քալիֆորնիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել ամուսնու առնանդամը կտրած 50-ամյա Քեթրին Քյուն։
Կինը պայմանական ազատվելու համար միջնորդություն կարող է ներկայացնել միայն յոթ տարի անց:
Կինը պայմանական ազատվելու համար միջնորդություն կարող է ներկայացնել միայն յոթ տարի անց:
Ըստ քննության տվյալների` 2011թ. հուլիսին Քեթրին Քյուն, վիճելով ամուսնու հետ, քնաբեր էր լցրել նրա ճաշի մեջ, որից հետո նրան կապել էր մահճակալին: Երբ տղամարդն արթնացել էր, Քեթրին Քյուն դանակով կտրել էր վերջինիս առնանդամը եւ այն դրել խոհանոցային լվացարանում տեղադրված թափոնների մանրացման սարքում: Դրանից հետո կինը շտապօգնություն էր կանչել:
Հանցագործության պահին ամուսինները ամուսնալուծության փուլում են գտնվել. ամուսինը ամուսնալուծության համար դիմել էր կատարվածից երկու ամիս առաջ, հայտնում է lenta.ru-ն:
Քեթրինի փաստաբանները պնդել են, որ կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Իր հերթին նախկին ամուսինը հայտնել է, որ զրկվել է իր ինքնության կարեւորագույն տարրից:
Комментариев нет:
Отправить комментарий