21.06.2013

Վանաձորում ամուսինը ծեծել է կնոջն ու ծխախոտը հանգցրել նրա ճակատին

Վանաձոր քաղաքի բնակիչ Ռազմիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 15.02.2013թ. ժամը 21.30-ի սահմաններում Վանաձորի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ` Գոհար Պապոյանի հետ: Վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, ապա ծխախոտի այրվող գլանակը սեղմելով հանգցրել է նրա ճակատին` առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս:
 43-ամյա Ռազմիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
 Գործը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում է, սակայն դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:
Նյութի աղբյուր` http://pastinfo.am/hy/node/17118

Комментариев нет:

Отправить комментарий