22.06.2013

Գիտնականներ. Ընկույզը պաշտպանում է սրտային հիվանդություններից

Գիտնականներ. Ընկույզը պաշտպանում է սրտային հիվանդություններից
Ընկույզը պաշտպանում է սրտային հիվանդություններից: Նման եզրակացության են եկել այդ ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտնականները: Նրանք ուսումնասիրել են, թե ինչպես է ընկույզի ամենօրյա օգտագործումն անդրադառնում մի խումբ մարդկանց վրա, ովքեր ունեին դիաբետի կամ սրտային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկ, փոխանցում է News-medical.net-ը:
Հայտնի է, որ հունական ընկույզը պարունակում է մի շարք օգտակար միացություններ, այդ թվում` օմեգա-3 ճարպաթթու: Բացի այդ, ընկույզը բավականին հագեցնող է: Ուրեմն հավանականությունը, որ մարդը կուտի վնասակար սննդամթերք, նվազում է, փոխանցում է MedDaily.ru-ն:
 8 շաբաթ շարունակ հետազոտվողներն, ընդհանուր առմամբ, սնվել են սովորական ռեժիմով: Եղել է նաեւ ստուգիչ շրջան` ամեն ինչ, բացի ընկույզներից: Ընկուզային դիետայով 8 շաբաթներից հետո, հետազոտվողների անոթային համակարգը, ստուգիչ շրջւանի համեմատ, բարելավվել է: Բացի այդ մի փոքր նվազել է սիստոլային ճնշումը:

Комментариев нет:

Отправить комментарий