Վանաձորի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «զագսը», ունի երկար տարիների պատմություն: Այստեղ արդեն տասնյակ տարիներ գրանցվում են ամուսնություններ ու ամուսնալուծություններ, այստեղից են լոռեցիները ստանում մահվան վկայական ու երեխայի ծննդական:
Տարածքային բաժնում հին` խորհրդային շունչը, զգացվում է դեռ հեռվից, իսկ երբ փորձում ես մտնել ներս` որեւէ գործարք իրականացնելու, առաջին իսկ հայացքից ակնառու է դառնում շենքի խարխուլ եւ անհրապույր վիճակը:
Աստիճաններից մինչեւ ամուսնությունների գրանցման ու ծննդյան վկայական ստանալու սենյակը` գտնվում են անմխիթար վիճակում: Տարիների ընթացքում քայքայվել է նաեւ շենքի տանիքը:
-Անձրեւների ժամանակ ջուրն ամբողջությամբ լցվում է աշխատասենյակները,- պատմում են Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատակիցները:
Իսկ բաժնի պետ Հասմիկ Այվազյանը նշեց, որ շենքը կառուցված է փայտից եւ հրդեհավտանգ է, իսկ տեղի արխիվում պահվում են դեռեւս 1927 թվականի փաստաթղթեր:
Բայց սա դեռ ամենը չէ: Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնում, ամուսնություն գրանցելու ժամանակ, նաեւ մկները կարող են վկա լինել.
Բայց սա դեռ ամենը չէ: Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնում, ամուսնություն գրանցելու ժամանակ, նաեւ մկները կարող են վկա լինել.
-Շենքում կան նաեւ կրծողներ, ինչը շատ է դժվարացնում մեր աշխատանքը եւ, բնականաբար, ցանկալի երեւույթ չէ,- ավելացրեց բաժնի պետ Հասմիկ Այվազյանը:
Քաղաքացիների կյանքի կարեւորագույն իրադարձություններն արձանագրող Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնի ոչ միայն շենքային պայմաններն են ոչ բարվոք, այլ նաեւ ներքին հարդարանքը, իսկ սպասասրահում գտնվող բազկաթոռներին հազիվ թե ինչ-որ մեկը ցանկություն ունենա նստել: Նորապսակների ամուսնություններն էլ գրանցվում են նշված պայմաններում եւ նրանք միանգամից զգում են շենքի վանող տպավորությունը. գուցե նաեւ սա է պատճառը, որ շատ ամուսնական զույգեր իրենց ամուսնությունը չեն շտապում գրանցել ՔԿԱԳ-ում, լավագույն դեպքում, այդ գործընթացը հետաձգելով մինչեւ առաջին երեխայի ծնունդը: Ի վերջո, այստեղ աշխատող մարդիկ նաեւ աշխատանքային նորմալ պայմաններ ունենալու իրավունք ունեն…
-Խնդիրների մասին Վանաձորի քաղաքապետին տեղեկացրել եմ, խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է հարցը, եղել է քաղաքապետի հանձնարարականը՝ զագսը տեղափոխել Վանաձորի քաղաքապետարանի շենք: Այս պահին հարցը ընթացքի մեջ է, տեղեկացրեց բաժնի պետը:
Նշեմ, որ Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժինը սպասարկում է Վանաձորը եւ նախկին Գուգարքի շրջանի գյուղերը:
Նշեմ, որ Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժինը սպասարկում է Վանաձորը եւ նախկին Գուգարքի շրջանի գյուղերը:
Տաթեւիկ Ղազարյան
Комментариев нет:
Отправить комментарий