14.06.2013

Դավիթ Հայրապետյանը ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն

Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանը չեմպիոն է դարձել: Նա նվաճել է Ռուսաստանի թիմի առաջին տիտղոսն այս մրցաշարում:

49 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հայրապետյանը չեմպիոն է դարձել առանց մենամարտի: Եզրափակիչի մյուս մասնակիցը` իռլանդացի Պատրիկ Բերնսը չի կարողացել դուրս գալ ռինգ` առողջական խնդիրների պատճառով:

Հավելենք, որ Դավիթ Հայրապետյանը երկրորդ անգամ է հռչակվում Եվրոպայի չեմպիոն:

Комментариев нет:

Отправить комментарий