07.06.2013

«Արմավիա»-ն աշխատավարձերը չի վճարել. Աշախատակիցները բողոքի են դուրս եկել

«Արմավիա»-ն աշխատավարձերը չի վճարել. Աշախատակիցները բողոքի են դուրս եկել
«Արմավիա» ընկերության աշխատակիցներն այսօր կրկին փողոց էին դուրս եկել` ընկերությունից պահանջելու իրենց չվճարված աշխատավարձերը: Ընկերության գրասենյակի դիմաց ակցիա անցկացնողների խոսքով, 2012-ի հոկտեմբեր-նոյեմբերից իրենք աշխատավարձ չեն ստացել, ինչպես նաև վերջնահաշվարկ չի արվել, օդաչուներն ու բորտուղեկցորդները նաև օրապահիկի համար գումար չեն ստացել:
«Սարսափելի վիճակ է` պարտքեր, վարկեր, տոկոսներ: Չենք դադարելու, մինչև մեր ամբողջ գումարը չստանանք»,- Panorama.am-ի հետ զույցում ասաց «Արմավիա» ընկերության բորտուղերցորդ Արսեն Մկրտչյանը:
Բորտուղեկցորդ Մհեր Գաբրիելյանն ասաց, որ իրենք գալու են այնքան ժամանակ, մինչև ստանան ամբողջ գումարը. «Ոչ մի դրամ չենք թողնելու»:
Ա. Մկրտչյանի ներկայացմամբ, արդեն երեք տարի է, այս վիճակն է:
«Մենք հանդիպում էին ընկերության ղեկավարին` Բաղդասարովին, ամեն անգամ ասում էր վիճակը բարդ է, խնդիրներ կան, մենք հասկանում էինք, մտնում դրության մեջ: Շարունակում էինք աշխատել` ապահովելով որակյալ ու ապահով ծառայություն»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցներն ասացին, որ վերջին անգամ ընկերության մամուլի քարտուղարը լրագրողների ներկայությամբ ասել է, որ հունիսի 7-ից` այսինքն այսօրվանից սկսվելու են փոխանցումները: Նրանք սպասում են, բայց հույսեր չունեն: Պահանջում են առձեռն վճարում, որպեսզի «տեսնենք, որ ինչ-որ շարժ կա»: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք դիմել են նաև երկրի ղեկավարին: Նախագահականից, ըստ նրանց, կառավարությանը հանձնարակական է տրված, որ լուծեն խնդիրը:

Այսօր առանց աշխատանքի է մնացել ավելի քան 150 մարդ: Ինչպես նշեց Ա. Մկրտչյանը, «Արմավիայի» ղեկավարը իրենց բոլորին ազատել էր աշխատանքից «Աշխատանքային օրենսգրքի» 113-րդ հոդվածի համաձայն` թռիչքների նվազում:
Ակցիայի դուրս եկած մարդիկ նշեցին, թե մեծ հույսեր են կապում կառավարության երեկվա այն հայտարարության հետ, որ երեք ազգային ավիափոխադրող է լինելու:

Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий