Սեքսոլոգները պնդում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, իրենց ֆիզիոլոգիական առանձնահատկություններից ելնելով, կարող են առանց հիվանդագին զգացողությունների սեքսի բացակայությանը դիմանալ ավելի երկար, քան տղամարդիկ:
Վիճակագրության համաձայն, միջինում տղամարդու համբերությունը հատնում է մոտավորապես 3 շաբաթվա «ժուժկալությունից» հետո, այն դեպքում, երբ կինը կարող է առանց սեքսի դիմանալ շուրջ 2 ամիս: Եվ կանացի անբավարարվածությունն ավելի նկատելի է, քանի որ գեղեցիկ սեռն ավելի զգացմունքային եւ անզուսպ է, քան տղամարդիկ:
Իհարկե, վարքագծի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են սեռական ակտիվությունը, խառնվածքը, տարիքը, կյանքի ռիթմն ու ոճը:
20-ամյա տղամարդը երիտասարդ է եւ կրքոտ, նրա մոտ տեստոստերոնի մակարդակը շատ բարձր է, եւ նա պատրաստ է սեքսով զբաղվել հնարավորինս հաճախ: Դա ինքնահաստատման շրջան է, երբ կարեւորը քանակն է, այլ ոչ թե որակը: Այդ տարիքում նրա համար դժվար է առանց կանացի ուշադրության, եւ նվազագույն ժուժկալությունն իսկ բերում է գրգռվածության, անարդարացի զայրույթի բռնկումների:
30 տարեկանում տղամարդն արդեն այնքան էլ կենտրոնացած չէ սեքսի ուղղությամբ, քանի որ հայտնվում են նոր առաջնահերթություններ, նա ավելի շատ կենտրոնանում է կարիերայի, կենցաղի, ընտանիքի, երեխաների ուղղությամբ: Կենցաղային խնդիրներն ամենաշատն են հոգնեցնում եւ ֆիզիկապես քայքայում, այդ պատճառով սեքսը դառնում է ավելի շատ ծրագրված, որպես լարվածությունը թուլացնելու միջոց: Այդ պատճառով սեքսից հրաժարումը երբեմն 30-ն անց տղամարդկանց հարմար է. նրանք կարող են հագենալ քնից, հեռուստացույց դիտել եւ պարզապես հանգստանալ: Շաբաթը երեք անգամ սեքսը նրանց միանգամայն բավարարում է:
40 տարեկան տղամարդիկ արդեն առնչվում են «միջին տարիքի ճգնաժամի» խնդրին: Սեքսոլոգների կարծիքով, 30 եւ 40 տարեկան տղամարդկանց միջեւ առանձնակի տարբերություն չկա, բայց հոգեբանական տեսանկյունից տարբերությունը հսկայական է: Տղամարդը սկսում է ավելի շատ ժամանակ տրամադրել ֆիզիկական կազմվածքին, առողջությանը հետեւելուն: Եվ հենց այդ տարիքում ուժեղ սեռի ներկայացուցիչների համար կարեւորվում է ոչ թե քանակը, այլ որակը:
Комментариев нет:
Отправить комментарий