13.06.2013

Հայաստանում որսորդական զենք կարտադրեն

Հայաստանում որսորդական զենք կարտադրեն 
«Ասպար Արմս» ընկերությունը, որը ներկայում ունի զենքի եւ զինամթերքի խանութ, ցանկանում է նաեւ զենքի արտադրության լիցենզիա ստանալ:
ՀՀ ոստիկանության առաջարկով՝ զենքի արտադրության թույլտվության հարցը ներառվել է ՀՀ կառավարության հունիսի 13-ի նիստի օրակարգում: Լիցենզիան կտրվի 3 տարի ժամկետով՝ քաղաքացիական զենքի (որսորդական հրացան) արտադրություն, դրանց համար նախատեսված փամփուշտներ, զենքի գեղարվեստական հարդարում եւ նորոգում: 
Նշենք, որ «Ասպար Արմսի» տնօրեն Սամվել Մարգարյանը NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում հրաժարվեց հարցազրույց տալ՝ «ամեն ինչի մասին չեն գրում» պատճառաբանությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий