21.06.2013

«Միսս ԱՄՆ» մրցույթի մասնակիցներին չափազանց նիհար են համարել

  «Միսս ԱՄՆ» մրցույթի շուրջ դժգոհության ալիք է բարձրացել: Նախկին դափնեկիրները կարծիք են հայտնել, որ այս տարվա մասնակիցները չափազանց նիհար են: Նրանք նկատել են, որ մասնակիցների կառուցվածքն ավելի շատ մոտ է պոդիումի մոդելների կառուցվածքին: Աղջիկները չափից ավելի են նիհարում այն դեպքում, երբ պետք է ցուցադրեն ֆիզիկական լավ տվյալներ և առողջ համամասնություն: 

«Ես կարծում եմ, որ աղջիկները չափազանց նիհար էին: Կարծում եմ՝ եթե նրանք մարմնի մասսայի ինդեքսի թեստ անցնեն, այն ցույց կտա, որ նրանք չափազանց նիհար են: Եվ դրանք մոդելային ու ամբողջ նորաձևության ոլորտի չափորոշիչներ են»,- վրդովվել է 2008-ի «Միսս Ամերիկա» Քիրսթեն Հագլունդը:

Նրա հետ համաձայնել է 2003-ի «Միսս ԱՄՆ» Սյուզի Քասթիլլոն:

Ըստ նմանատիպ մրցույթների գաղափարախոսության՝ մասնակից կանայք պետք է կանացիության ու գեղեցկության իդեալ լինեն, ում կրկնօրինակելու ցանկություն առաջանա: Մարմնի կառուցվածքը շատ կարևոր դեր է խաղում: Ստացվում է, որ կրկնօրինակման արժանի մոդելն ավելի ու ավելի է նիհարում: 

1.Քիրսթեն Հագլունդ «Միսս Ամերիկա-2008


2. Սյուզի Քասթիլլո` «Միսս ԱՄՆ-2003» 


3. «Միսս ԱՄՆ 2013»


4. «Միսս ԱՄՆ 2013» մրցույթի մյուս մասնակիցներ




Комментариев нет:

Отправить комментарий