Կիպրոսի մոտ տեղակայված Պաթոս նավահանգստի մոտակայքում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ` «Սարանդա Կոլոնես» (թարգմանաբար` «քառասուն սյուն») ամրոցի ավերակները:
Ամրոցը փլուզվել է 1222-ական թթ.՝ երկրաշարժի հետևանքով, սակայն ամրոցի ստորին հարկում գտնվող զուգարանը կանգուն է մնացել: Հենց այստեղ են խաչակիրները հոգացել իրենց բնական կարիքները:
Հետազոտողներն ուսումնասիրել են քարե զուգարանակոնքերը և մի քանի նմուշներ են վերցրել: Գիտնականները հայտնաբերել են պարազիտներ, որոնք ախտահարել են խաչակիրների աղեստամոքսային համակարգը: Մասնագետները ենթադրում են, որ հենց դա էլ եղել է նրանցից շատերի մահվան պատճառը:
Комментариев нет:
Отправить комментарий