Ինչպես նշում է Euromag-ը, արդեն 2 հազար մարդ է տարհանվել, ջրի թակարդում է հայտնվել Լուրդ քաղաքի հանրահայտ քարանձավը, որը կաթոլիկների ուխտագնացության վայրն է։ Հայտնի է նաև մի զոհի մասին։ Իշխանությունները նշել են, որ վտանգի նախազգուշացման «կարմիր» մակարդակը երկարացվել է անորոշ ժամկետով։
Մասնավորապես, Գավ դե Պո գետը դուրս է եկել ափերից՝ փլուզելով կամուրջներ։ Էներգետիկ կոլապսից խուսափելու համար ժամանակավորապես անջատվել է էլեկտրականությունը։ Փարիզում և դրա հարակից հատվածներում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» աստիճան։
Комментариев нет:
Отправить комментарий