01.07.2013

Թոփ 15 երկրները, որտեղ կարելի է ապրել և աշխատել 2013-ին



CBS-ը ներկայացրել է այն 15 երկրները, որտեղ ամենից շատ արժե ապրել և աշխատել 2013-ին: Վարկանիշը կազմված է Cartus Corp.-ի տվյալներով, որը աշխատակիցների է գործի տեղավորում տարբեր երկրներում և անցած տարի տարբեր երկրներում «բաշխել է» 166 հազար մարդու:

Ցուցակում առաջինը ԱՄՆ-ն է, որտեղ չնայած տնտեսական խնդիրներին ՀՆԱ-ն 15 տրիլիոն է կազմում: Համեմատության համար ԱՄՆ-ի մրցակից Չինաստանում նույն ցուցանիշը 7 տրլն է: Եվ ըստ աղբյուրի ԱՄՆ-ն շարունակում է մնալ լավագույն տեղը բիզնեսի համար:

Երկրորդը Միացյալ Թագավորությունն է, որը Գերմանիայի և Չինաստանի պես համաշխարհային ներդրումների կենտրոն է:

Չինաստանը երրորդն է, սակայն աղբյուրը զգուշացնում է, որ կյանքը այդ երկրում կարող է իսկական շոկ լինել արտասահմանցու համար:

Չորրորդ տեղում է Գերմանիան, որի քաղաքացիների 75 տոկոսը գոհ է իր տնտեսությունից: Համեմատության համար ԱՄՆ-ում տնտեսությունից գոհ է բնակչության 33 տոկոսը:

Հինգյակը եզրափակում է Շվեյցարիան՝ բարենպաստ բիզնես պայմաններով և շատ բարձր բնակվարձակալության գներով՝ 2000 դոլարի չափի:

Հաջորդիվ ցուցակում են համապատասխանաբար Սինգապուրը, Կանադան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Հոնգ Կոնգը, Նիդեռլանդները, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ճապոնիան, Ավստրալիան և Իտալիան:

 

Комментариев нет:

Отправить комментарий