24-ամյա դաղստանցին կյանքի գնով փրկել է հայ և ռուս դեռահասներին
Emedia.am-ը հայտնում է, որ հունիսի 24–ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոսկվայի շրջանի Զվենիգորոդ քաղաքում։ Դաղստանի քաղաքացի 24–ամյա Մարատ Ռախմետովն իր եղբոր հետ հանգստանալիս է եղել Մոսկվա գետում։ Նրանցից ոչ հեռու հանգստացել են նաև անչափահաս երեխաների մի խումբ, ովքեր պարբերաբար մտել են գետը լողալու։ Հանկարծակի երկու աղջկա գետի հոսքը քշել է գետի ավելի խորը հատվածները և աղջիկները սկսել են օգնություն կանչել։ Լսելով օգնության կանչերը՝ առանց վարանելու 24–ամյա տղան նետվել է գետը և փրկել խեղդվող աղջիկներին։
©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-07-01-save-a-life.html
Комментариев нет:
Отправить комментарий