վերադառնում է թաղումից, շանը տանը չի հայտնաբերում: Միգելի ընտանիքը շան կորստից հետո միայն մեկ շաբաթ անց, երբ այցելել է հարազատի շիրիմին, Կապիտանին հայտնաբերել է իր տիրոջ գերեզմանին նստած: Նրանց խոսքերով՝ շունը ողբագին կլանչում էր, կարելի է ասել՝ նույնիսկ լալիս էր, իսկ նրա աչքերից երևում էր, որ նա ամբողջովին սպանված է ցավի մեջ: Այդ օրից ի վեր նա գրեթե ոչ մի տեղ չի հեռանում տիրոջ գերեզմանի մոտից, շատ հազվադեպ՝ պարզապես ոտքերը ձգելու համար:
-Մենք նրան երբեք գերեզմաններ չենք տարել, - զարմացել է Միգելի այրին, - ամենևին չեմ հասկանում, թե շունն ինչպես է գտել դեպի գերեզմաններ տանող ճանապարհը: Այն բանից հետո, երբ մենք գտանք շանը, նա մեզ հետ տուն եկավ, բայց շուտով հետ շրջվեց և նորից դեպի գերեզմանը վազեց: Այնպիսի տարօրինակ զգացողություն էր, որ շունը չէր ցանկանում տիրոջը գիշերը միայնակ թողնել...
Գերեզմանապահ Հեկտոր Բասսեգայի խոսքերով՝ շունը ցերեկները հիմնականում լինում է գերեզմանի վրա նստած, երբեմն շրջում է տարածքում, բայց միշտ քնելու է գնում տիրոջ գերեզմանի վրա: Նրան գերեզմանատան աշխատակիցներն են կերակրում:
- Ես մի քանի անգամ փորձել եմ նրան ինձ հետ տուն տանել, - ասել է Միգելի որդին՝ Դամիանը, - բայց նա միշտ հետ է վազել դեպի հայրիկի գերեզմանը: Ես կարծում եմ, որ նա այնքան հավատարիմ է, որ հենց այնտեղ էլ կմնա և կպահպանի հայրիկի գերեզմանը մինչև իր կյանքի վերջը:
Նյութի աղնյուր` http://operativ.am/?p=25008
Комментариев нет:
Отправить комментарий