Գիտնականները ատամի կենդանի հյուսվածքի՝ պուլպայի աճեցման մեթոդ են գտել: Ընդ որում, պահպանվում են պաշտպանության բոլոր բնական մեխանիզմները:
Այժմ կարիեսի բուժումը կայանում է վնասված պուլպայի հեռացման, նրա շրջափակման եւ հետագա պլոմբավորման մեջ, ինչը տհաճ եւ անարդյունավետ միջոց է: Վերջնարդյունքում ամեն ինչ ավարտվում է ատամի հեռացմամբ եւ պրոթեզով փոխարինմամբ:
Նոր տեխնոլոգիայի հայտնաբերմամբ ատամը հնարավոր կլինի վերականգնել՝ այն «կենդանի» թողնելով: Գիտնականներն այժմ աշխատում են փոքր սպիտակուց պարունակող հիդրոգելի օգնությամբ պուլպայի ռեգեներացիայի վրա, գրում է «Պրավդա.ru»-ն: Տվյալ մեթոդի կիրառման ժամանակ ատամի մեջ ժելատինանման նյութ են ներմուծում, որը նյարդերի, բջիջների եւ անոթների աճի հիմք է ծառայում: Գիտնականների գնահատականով, նման տեխնոլոգիան կարող է կիրառվել արդեն հինգ տարի անց:
Комментариев нет:
Отправить комментарий