03.07.2013

Կոտայքի մարզում «Լեքսուս»-ը հայտնվել է ժայռաբեկորների վրա. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 38-ամյա Գրիշա Պետրոսյանը, վարելով «Lexus» մակնիշի՝ 98 QU 888 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր ժայռաբեկորներին բախվելով հայտնվել ձորում՝ ժայռաբեկորների վրա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ տեղեկությունների, կա 1-2 վիրավոր: Այս պահին վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Դավիթ Հայրապետյանի գլխավորությամբ: http://www.blogger.com/blogger.g?blogID=8854107625878689518#editor/target=post;postID=8515947856475340261

Комментариев нет:

Отправить комментарий