արտահայտություններ լեգենդար են դարձել:
Դերասանուհիներ, երգչուհիներ, մոդելներ եւ գեղեցիկ սեռի հայտնի այլ ներկայացուցիչներ մի անգամ բարձրաձայնել են սեքսի մասին իրենց կարծիքը: Երկրպագուների հիշողության մեջ ասվածներից մի քանիսը, ինչպես եւ հենց իրենք, կմնան տասնյակ, ինչու չէ՝ հարյուրավոր տարիներ:
Մերլին Մոնրո. «Սեքսը բնության մասն է: Ես բնության հետ համերաշխ եմ ապրում»:
Օդրի Հեփբերն. «Ինձ մահճակալ հարկավոր չէ՝ իմ կանացիությունն ապացուցելու համար: Ես կարող եմ լինել սեքսուալ՝ պարզապես ծառից խնձոր քաղելիս կամ անձրեւի տակ կանգնած»:
Սոֆի Լորեն. «Սեքսը 50 տոկոսն է այն ամենի, ինչ դու իրականում զգացել ես, եւ 50 տոկոսը նրա, ինչ տղամարդը մտածում է, որ դու զգացել ես»:
Բեթի Ֆրիդան. «Ոչ մի կին խոհանոցի հատակը մաքրելիս օրգազմ չի ապրում»:
Եվա Լոնգորիա. «Իմ կյանքում պատահած լավագույն սեքսը եղել է վիբրատորի հետ»:
Գրեյս Ջոնս. «Մոռացե՛ք առողջարանային կենտրոնների եւ մարզասրահների մասին: Լավագույն դեղամիջոցը սեքսն է: Լավ սեքսի մի գիշեր, եւ ձեր բոլոր խնդիրները լուծված են»:
Ջեննա Ջեյմսոն. «Երբ խոսքը լավ սիրեկանի մասին է, տղան պետք է աղջկան հարցնի, թե ի՞նչ է ուզում, եւ պատրաստ լինի իրականացնել նրա ցանկությունները»:
Աղբյուրը՝ Cosmopolitan.com
NEWS.am STYLE
Комментариев нет:
Отправить комментарий