Ուզում էի առանց վնասելու դիպչել ձեռքերիդ, բռնել և շոյել, ուզում էի փակել աչքերս այդ պահին և զգալ այն սերը, որն իմ սրտում է բնակվում, զգալ քո ձեռքերի քնքշանքը, ջերմությունը, այն հաճելի բաբախոցը, որ հզոր սիրուց է առաջանում, ուզում էի համոզվել, որ դու իմն ես, համոզվել, որ կողքիս ես, ուզում էի ապրել քո շնչով…բայց կորցրի…կորցրի քեզ…
Ուզում էի գոնե գրկել քեզ, գեթ մի պահ ապրել քեզնով, դառնալ երջանիկ, ժպտալ քեզ հետ, նույնիսկ լաց լինել քեզ հետ միասին:
Դու գնացիր՝ ինձ դարձնելով խելագար: Ես քեզ սիրեցի, բայց դու խաբեցիր, ես քեզ հավատացի, բայց դու հուսալքեցիր, դու ինձ լքեցիր և քո ձեռքերով ինձ սպանեցիր, արցունքն աչքիս դու թողնելով, ընդմիշտ հեռացար, առանց խղճալու… Ես ոչնչացված եմ, անցյալում մնացած, ես մահացած եմ, գետնին տապալված, ես անհայտ կորած ևհեռվում անհայտացած մի թշվառական եմ` անուշ քունը կորցրած:
Միշտ կմնամ մի փոքրիկ անկյունում, կուչ կգամ, ձեռքերով ուժեղ կգրկեմ ամբողջ մարմինս, գլուխս կդնեմ ծնկներիս և փոքրիկ երեխայի նման կսկսեմ միայն լաց լինել, այնքան լացել, որ դատարկվի ներսումս ամբողջ տխրությունը, ամբողջ բառերը, նախադասությունները, որ կուզեի ասել քեզ, դատարկվի այն հուսահատությունը, որ տվեցիր ինձ… Կմնամ մե՜ն-մենակ և միանգամից կգրկեմ տխրությանը:
Միայն ուզում էի կամա՜ց, հանդարտ դիպչել ձեռքերիդ, գրկել…բայց չստացվեց, կորցրի քեզ…
Комментариев нет:
Отправить комментарий