Իհարկե, դժվար թե իսպանական Անդալուզիայում, որտեղ ավանդաբար սպիտակ են ներկում տները, այս գյուղի բնակիչները բոլորը միասին որոշեին կապույտ դարձնել իրենց բնակավայրը... Բայց մի օր Հոլիվուդի ներկայացուցիչները առաջարկեցին հենց այդպես անել՝ մի ֆիլմի գովազդային հոլովակ նկարահանելու համար... Գյուղացիները համաձայնեցին` հաշվի առնելով, որ Հոլիվուդը խոստացել էր նկարահանումներն ավարտելուց հետո կրկին ներկել բոլոր տներն ըստ բնակիչների ցանկության... Սակայն զբոսաշրջիկների հոսք սկսվեց այս կապույտ գյուղը տեսնելու համար և ի վերջո բոլոր 220 բնակիչները քվեարկեցին գյուղը կապույտ թողնելու օգտին...,- ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արմեն Դուլյանը:
Комментариев нет:
Отправить комментарий