Նախնական տվյալներով՝ կնոջ վրա հարձակվել է հինգ տղամարդ, որոնք մի քանի օր առաջ մասնակցել են հրապարակում տեղի ունեցած զանգվածային ցույցին: Այս մասին հաղորդում է Egypt 25 հեռուստաալիքում աշխատող լրագրող Դինա Զաքարիան:
«Թահրիրում հոլանդացի կին լրագրողին բռնաբարել են տղամարդիկ, որոնք իրենց կոչում էին հեղափոխականներ: Նրա վիճակը ծանր է, նա հոսպիտալացվել է»,- Facebook-ում գրել է Զաքարիան:
Կահիրեում Նիդերլանդների դեսպանատունը հաստատել է այս փաստը:
Դեսպանատան պաշտոնական կայքում նշվում է, որ տուժած կինը հոսպիտալացվել է Կահիրեի հիվանդանոց:
Եգիպտոսի իրավապահ մարմինները հետաքննում են հանցագործությունը:
Комментариев нет:
Отправить комментарий