2012 թվականի հուլիսի 16-ին Բելառուսի Վիտեբսկ քաղաքում
բարեկամության և համագործակցության պայմանագիր ստորագրվեց Վանաձորի քաղաքապետ Սամվել
Դարբինյանի և Վիտեբսկի քաղաքային կոմիտեի նախագահ Վիկտոր Նիկոլայկինի միջև: Պայմանագրով
նախատեսվում էր մի շարք ոլորտներում համագործակցություն երկու քաղաքների միջև: Անցյալ
շաբաթ Վիտեբսկի քաղաքային գործադիր կոմիտեի նախագահի հրավերով Բելառուս մեկնեց Վանաձորի
քաղաքապետարանի պատվիրակությունը , որի կազմում էին քաղաքապետարանի ճարտարապետության
և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը և աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանը:
Ավանադույթի համաձայն ամեն տարի հունիս 28-ից 29-ը Վիտեբսկում մեծշուքով նշվում է Քաղաքի
օր տոնակատարությունը:
Այս անգամ վիտեբսկցիները
տոնում էին քաղաքի հիմնադրման 1039- ամյակը; Վանաձորի պատվիրակություն արժանացավ ջերմ
ընդունելության և իր ակտիվ մասնակացությունը բերեց տոնակատարության շրջանակներում կայացած
մի շարք միջոցառումներում:Վիտեբսկի քաղաքացիներին և քաղաքի ղեկավարությանը փոխանցվեց
նաև վանաձորցիների և Վանաձորի քաղաքապետի շնորհավորանքները Քաղաքի տոնի կապակցությամբ:
Վանաձորի պատվիրակության անդամների և Վիտեբսկի քաղաքային կոմիտեի նախագահի պաշտոնական
հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու քաղաքների միջև համագործակցության ներուժը և պայմանավորվածություն
ձեռք բերվեց առաջիկայում տարբեր ոլորտներում համագործակցության առաջարկություններ մշակել
և ներկայացնել համապատասխան ծառայություններին:
Հուլիսի 2-ին Վանաձորի քաղաքապխետ Սամվել Դարբինյանը
շնորհավորական հեռագիր է ուղարկել Վիտեբսկի քաղաքային իշխանության ղեկավարին, շնորհավորելով
Բելառուսի Անկախության օրը, որը 1996 թվականից հետո պետականորեն նշվում է Բելառուսի
հանրապետությունում: Բելառուսի հանարպետության Անկախության օր հռչակվել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մայրաքաղաք Մինսկի ազատագրման օրը:
Էդիկ Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий