blognews.am 4-ամյա կալիֆորնիացի Փոլ Ֆրանկլինը ոտքը հարվածեց քարին և ծնկի վնասվածք ստացավ:
Բժիշկը հակաբիոտիկներ նշանակեց, քանի որ նրա ոտքին վարակ էր անցել: Տասնօրյա բուժումից հետո Փոլի ոտքը դեռևս չէր բուժվել:
Երբ Փոլի մայրը` Ռաքել Ֆրանկլինը, վիրակապը քանդեց, նա սարսափահար եղավ: Ծնկի վրա մի մեծ թարախային անցք էր բացվել: Դրա մեջ երևում էր մուգ գույնի ինչ-որ զանգված: Նրա մայրը սարսափով մտածեց, որ դա գանգրենա է:
Հակառակ բժշկի խորհրդին` Ռաքելը որոշեց վերքը սեղմել: Նա սեղմեց վերքը, և վերքից մի փոքրիկ սև խխունջ դուրս եկավ: Դա կենդանի ծովային խխունջ էր:
Փոլի հայր Քեն Ֆրանկլինը ենթադրում է, որ խխունջի ձուն մտել է տղայի ոտքի մեջ այն ժամանակ, երբ նա ընկել է: Հավանաբար ձուն բացվել է հենց տղայի ծնկի մեջ, և դրանից դուրս է եկել խխունջը:
Փոլը խխունջին անվանել է Տուրբո: Նրան այժմ պահում են ակվարիումի մեջ:
Փոլի ծունկը ամբողջովին բուժվեց, սակայն Տուրբոն այժմ ընդհանրապես չի շարժվում: Հնարավոր է, որ նա սատկած լինի:
Комментариев нет:
Отправить комментарий